Վահագն Գրիգորյան
Կառավարող գործընկեր
Վահագն Գրիգորյանը «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի համահիմնադիրն ու կառավարող գործընկերն է։ Նա մասնագիտացած է քաղաքացիական իրավունքի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների, արբիտրաժային վարույթների, սնանկության, կորպորատիվ իրավունքի, մտավոր սեփականության, պատվի և արժանապատվության պաշտպանության ոլորտներում։
Վահագն Գրիգորյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր 2012 թվականին։ Հանդիսանում է արբիտր Հայաստանի արբիտրաժի և հաշտարարության կենտրոնում (AMCA), Հայաստանի արբիտրների ասոցացիայում, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանում։
Վահագն Գրիգորյանը 2014 թվականից դասավանդում է «Քաղաքացիական դատավարություն» առարկան Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Ներկայումս հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, դոցենտ։
Վահագն Գրիգորյանը հեղինակ է մի շարք մենագրությունների, գիտական հոդվածների, ինչպես նաև հանդիսանում է դասագրքերի համահեղինակ։
Կրթություն
Վահագն Գրիգորյանը բակալավրի և մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2012–2015 թվականներին ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ քաղաքացիական դատավարության ամբիոնում՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան։ 2019–2020 թթ. սովորել է Շվեդիայի Ուպսալայի համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան «Մտավոր սեփականության իրավունք» ծրագրով։
Աշխատանքային փորձ
Վահագն Գրիգորյանը 2010 թվականից սկսած աշխատել է մի շարք փաստաբանական գրասենյակներում և համագործակցել մի շարք միջազգային կառույցների հետ։ Որպես փորձագետ՝ համագործակցել է ԵՄ-ի, ՄԱԿ-ի և մի շարք միջազգային խորհրդատվական կազմակերպությունների հետ՝ արդարադատության բարեփոխումների և էլեկտրոնային արդարադատության գործիքների մշակման նախագծերում։ Վահագն Գրիգորյանը դասավանդել է Արդարադատության ակադեմիայում և Փաստաբանների ակադեմիայում։