Լիանա Սերոպյան

Իրավաբան

Լիանա Սերոպյանը «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» իրավաբանական գրասենյակին է միացել 2022 թվականից։ Նա մասնագիտացած է քաղաքացիական, վարչական իրավունքների, մտավոր սեփականության, ինչպես նաև միջազգային մասնավոր իրավունքի, մասնավորապես՝ միջազգային առևտրային և ներդրումային իրավունքների ոլորտներում։

Կրթություն

Լիանա Սերոպյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (2019-2023), այնուհետև մագիստրոսի կոչում է ստացել ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրով (2023-2025)։ Ներկայումս Լիանան հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական իրավունքի և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ, պրոֆեսորի օգնական։

Լիանա Սերոպյանը մասնակցել է Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի միջազգային մասնավոր իրավունքի ամառային դասընթացներին (2025)։ Իր ուսումնառության ընթացքում որպես մասնակից (counsel) մասնակցել է մի շարք միջազգային դասընթացների և դատախաղերի, այդ թվում՝ Վիլլեմ Ս․ Վիսի անվան՝ Միջազգային առևտրային արբիտրաժին նվիրված դատախաղին (Վիեննա), Ֆրանկֆուրտի միջազգային ներդրումային իրավունքին նվիրված դատախաղին, Ջեսսափ միջազգային հանրային իրավունքին նվիրված դատախաղին (Վաշինգտոն):

Աշխատանքային փորձ

Լիանա Սերոպյանն իր մասնագիտական ուղին սկսել է ՀՀ վարչական դատարանում, այնուհետև շարունակել ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի գրասենյակ» ԾԻԳ պետական հիմնարկում որպես իրավաբան։