Հայկ Սարգսյան

Գործընկեր

Հայկ Սարգսյանը «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» իրավաբանական գրասենյակի գործընկերն է։ Մասնագիտացած է սահմանադրական իրավունքի, միջազգային մասնավոր և ներդրումային իրավունքի, մտավոր սեփականության ու մեդիա իրավունքի, կորպորատիվ իրավունքի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների ոլորտներում։ Իրականացնում է իրավունքների պաշտպանություն Միջազգային քրեական ոստիկանության (Interpol)-ի Փաստաթղթերի վերահսկման կոմիսիայում (Commissionfor Control of Interpol files): 2018 թվականից հանդիսանում է ԱՄՆ Նյու Յորք նահանգի փաստաբանների պալատի, իսկ 2025 թվականից՝ Կալիֆորնիայի փաստաբանների պալատի անդամ։ Դասավանդել է Ամերիկյան համալսարանում, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, հեղինակ է մի շարք գիտականհոդվածների:

Կրթություն

Հայկ Սարգսյանը բակալավրի և մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2012–2015թվականներին ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ քրեական դատավարության ամբիոնում՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան։ 2015–2016թթ. սովորել է ԱՄՆ Նյու-Յորք նահանգի Կոլումբիայի համալսարանում (Columbia University Law School, Նյու Յորք, ԱՄՆ)՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան(LL.M.) և բարձր առաջադիմության համար արժանանալով Harlan Fiske Stone Scholar պարգևին: Վերապատրաստվել է Բեռլինի Hertie School of Governance-ում:

Աշխատանքային փորձ

Հայկ Սարգսյանը 2010 թվականից աշխատել է տարբեր պետական և մասնավոր կառույցներում։ Աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի օգնական, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, ավելի քան երեք տանսյակ գործերով հանդիսացել է Ազգային ժողովի ներկայացուցիչ Սահմանադրական դատարանում։ Հանդիսացել է գիտահետազոտական բաժնի մասնագետ Արդարադատության ակադեմիայում և կրիպտո վճարումների վրա կենտրոնացած Գերմանական Lunu Solutions-ի իրավախորհրդատու։ Աշխատել է որպես գլխավոր իրավաբան «Պանարմենիա մեդիա գրուպ» ընկերությունում: