Գոհար Մելոյան

Գործընկեր

Գոհար Մելոյանը «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր գործընկերն է։ Նա մասնագիտացած է սահմանադրական իրավունքի, մարդու հիմնարար իրավունքների, ընտրական իրավունքի, վարչական իրավունքի, իրավաստեղծարարության բնագավառներում։
Գոհար Մելոյանը հանդիսանում է ՀՀ պետական ծառայության առաջին դասի խորհրդական:
Վերջինս «Պառլամենտարզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր ղեկավարն է։
Գոհար Մելոյանը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից լիցենզավորված դիտորդ է: Հայաստանի Հանրապետությունում կայացած մի շարք ընտրական գործընթացներում ղեկավարել է դիտորդական առաքելություններ:
Գոհար Մելոյանն ղեկավարել է 2013-2015 թթ. գործող Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարությունը:
Գոհար Մելոյանը հանդիսացել է Եվրոպական Միության Արեւելյան Գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի կոորդինատորը:

Կրթություն

Գոհար Մելոյանը իրավագիտության բակալավրի և մագիստրոսի (2005–2011թթ) աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
2011 թվականից հանդիսացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ՝ «Տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով (տարկետման կարգավիճակում է):
Ուսանել է Հերթիի Կառավարման ակադեմիայում (Գերմանիա, Բեռլին):

Աշխատանքային փորձ

Գոհար Մելոյանը աշխատել է մասնավոր և պետական կառույցներում։
Անցել է քաղաքացիական և պետական ծառայության աստիճանակարգերով՝ առաջին կարգի մասնագետից մինչև վարչության պետ: Աշխատել է Արդարադատության, Բնապահպանության նախարարություններում, Ազգային ժողովում: Գոհար Մելոյանը մասնագիտացված է իրավական ակտերի նախագծման և փորձաքննության աշխատանքներում: Ղեկավարել է ՀՀ բնապահպանության նախարարության օրենսդրության բաժինը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրական փորձաքննության բաժինը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչությունը:
Հանդիսացել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական։
Գոհար Մելոյանը միջազգային փորձառություն է ձեռք բերել Կոլումբիայի համալսարանի Կայուն ներդրումների կենտրոնում։
Գոհար Մելոյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային դասընթացների և մասնագիտական վերապատրաստումների Գերմանիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Վրաստանում և այլ երկրներում՝ արդարադատության, խորհրդարանական կառավարման և իրավական բարեփոխումների թեմաներով։
Նա հեղինակ է մասնագիտական հոդվածների և հանդես է եկել գիտական աշխատություններով սահմանադրական և հանրային իրավունքի թեմաներով։ 
Որպես հրավիրված դասախոս դասավանդել է Երևանի պետական համալսարանի և Մաշտոցի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետներում։

Գոհար Մելոյան

Մարգարիտա Ղազարյան